Բաժին. Տնտեսական

Հայաստանի և Վրաստանի միջև նոր հաղորդման գիծ կկառուցվի

Քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև 2015թ. մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին» որոշումը: Պայմանագրի շրջանակում ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 10 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350ՄՎտ՝ մինչև 1050ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:

Share