Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին կեսին հեռահաղորդակցության ոլորտում կատարվել է մոտ 7 մլրդ դրամի օտարերկրյա ներդրում

Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ընդհանուր ծավալի շուրջ 9%-ը, որը կազմել է 7.13 մլրդ ՀՀ դրամ, ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ: Այս ներդրումների մոտ 22%-ը կատարվել են ուղղակի ներդրումերի տեսքով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  հաշվետու ամիսներին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը մեր երկրի ծրագրային ապահովման մշակման, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվությունների և այլ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում կազմել են 4.27 մլրդ ՀՀ դրամ,  իսկ տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում՝  մոտ 33 մլն ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում իրականացված օտարերկյա ներդրումների մեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանին և Սեյշելներին:

Ինչ վերաբերում է ծրագրային ապահովման մշակման, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվությունների և այլ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված օտարերկրյա ներդրումներին, ապա այստեղ առաջատար է Իռլանդիան:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում իրականացվել էր 82,91 մլրդ ՀՀ դրամի օտարերկրյա ներդրում: Ծրագրային ապահովման մշակման, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվությունների և այլ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում ցուցանիշը կազմել են 6.4 մլրդ ՀՀ դրամ,  իսկ տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում՝  2,0 մլրդ ՀՀ դրամ:

Share