Բաժին. Տնտեսական

Ղեկավարներ, ովքեր իրենց աշխատողներից հարյուր և ավելի անգամ բարձր աշխատավարձ են ստանում (մաս 1)

Վերլուծաբաններն ուսումնասիրել են հայտնի և հաջողակ տարբեր ընկերություններում ղեկավար կազմի և միջին դասի աշխատակիցների աշխատավարձերի ցուցանիշները և արդյունքների հիման վրա առանձնացրել են այն ընկերությունները, որտեղ գործադիր տնօրենի աշխատավարձը նվազագույնը 100 անգամ ավելին է, քան ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը:

Ստորև ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների և այդ ընկերություններում միջին դասի աշխատակիցների աշխատավարձերի համեմատական ցուցանիշները՝ հիմնված հայտարարագրված աշխատավարձային տվյալների վրա:

Microsoft-ի նախագահ  Սաթյա Նադելա

Ցուցանիշը՝ 615

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $137,000

Նախագահի աշխատավարձը՝ $84.3 միլիոն

Microsoft-ի միջին աշխատակցի ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց Microsoft-ի նախագահը վաստակում է $615 

Oracle-ի  հիմնադիր նախագահ  Լարի Էլիսոն

Ցուցանիշը՝ 573

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $117,415

Նախագահի աշխատավարձը՝ $67.3 միլիոն

Միջին աշխատակցի ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց Լարի Էլիսոնը վաստակում է $573

Comcast-ի նախագահ  Բրայն Ռոբերթս

Ցուցանիշը՝ 552

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $59,745

Նախագահի աշխատավարձը՝ $33 միլիոն

Միջին աշխատակցի ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց ընկերության նախագահը վաստակում է $552

Qualcomm-ի նախագահ Սթիվեն Մոլենկոֆ

Ցուցանիշը՝ 501

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $121,249

Նախագահի աշխատավարձը՝ $60.7 միլիոն

Qualcomm-ի միջին աշխատակցի ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց ընկերության նախագահը վաստակում է $501

Cablevision Systems-ի նախագահ  Ջեյմս Դոլան

Ցուցանիշը 422

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $56,155

Նախագահի աշխատավարձը՝ $23.7 միլիոն

Ընկերության միջին աշխատակցի ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց ընկերության նախագահը վաստակում է $422

Շարունակելի 

Այս շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share