Բաժին. Տնտեսական

Ղեկավարներ, ովքեր իրենց աշխատողներից հարյուր և ավելի անգամ բարձր աշխատավարձ են ստանում (մաս 2)

Վերլուծաբաններն ուսումնասիրել են հայտնի և հաջողակ տարբեր ընկերություններում ղեկավար կազմի և միջին դասի աշխատակիցների աշխատավարձերի ցուցանիշները և արդյունքների հիման վրա առանձնացրել են այն ընկերությունները, որտեղ գործադիր տնօրենի աշխատավարձը նվազագույնը 100 անգամ ավելին է, քան ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը:

Ստորև ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների և այդ ընկերություններում միջին դասի աշխատակիցների աշխատավարձերի համեմատական ցուցանիշները՝ հիմնված հայտարարագրված աշխատավարձային տվյալների վրա:

Time Warner-ի նախագահ  Ջեֆրի Բյուկս

Ցուցանիշը՝ 374

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $87,916

Նախագահի աշխատավարձը՝ $32.9 միլիոն

Yahoo-ի նախագահ Մարիսա Մայեր

Ցուցանիշը՝ 307

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $137,011

Նախագահի աշխատավարձը՝ $42.1 միլիոն

Apple-ի նախագահ Թիմ Կուկ

Ցուցանիշը 251

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $36,760

Նախագահի աշխատավարձը՝ $9.2 միլիոն

Priceline.com-ի նախագահ Դարեն Հուսթոն

Ցուցանիշը՝ 244

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $90,187

Նախագահի աշխատավարձը՝ $22 միլիոն

Verizon-ի նախագահ Լովել Մքադամ

Ցուցանիշը՝ 208

Միջին աշխատակցի աշխատավարձը՝ $88,062

Նախագահի աշխատավարձը՝ $18.3 միլիոն

Շարունակելի

Այս շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ

Share