Բաժին. Տնտեսական

Հայաստանում թթվասերի արտադրության ծավալներն աճել են 96.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 404.4 տոննա թթվասեր: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 96.7%-ով:

Միևնույն ժամանակ պանրի արտադրության ծավալներն աճել են 4.9%-ով և կազմել 10 052.8 տոննա: Կաթի արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով և կազմել 308.7 մլն լիտր: Մածունի արտադրության ծավալներն աճել են 62.8%-ով և կազմել 3 699.5 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 12.4%-ով և կազմել 580.2 տոննա:

Share