Բաժին. Տնտեսական

Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ. Picasa

Եթե ընկերության արտադրանքի կամ ծառայության լոգոտիպը յուրօրինակ է, հիշվող և հետաքրքիր, ապա ընկերությունը մեծ հնարավորություններ ունի լինելու հաջողակ: Աշխարհում հայտնի բազմաթիվ լոգոներից շատերի առանձնահատկությունն ու յուրօրինակությունը թաքնված իմաստը կամ գաղտնի հաղորդագրությունն է, որի շնորհիվ էլ այս լոգոները դասվում են լավագույն օրինակների շարքին:

Նման հայտնի լոգոներից մեկը Picasa-ն է: Picasa-ի լոգոյի գունավոր հատվածը ներկայացնում է տեսախցիկ, իսկ սպիտակ հատվածը ունի տնակի տեսք (տնակը իսպաներեն՝ “casa”): Լոգոն ամբողջովին փոխանցում է Picasa ծրագրի իմաստը և ֆունկցիոնալությունը: Picasa-ն ծրագիր է, որտեղ կարելի է պահել բոլոր նկարները, այլ կերպ ասած՝ «տնակ քո նկարների համար»:

«Հայտնի լոգոներ, որոնք ունեն թաքնված իմաստ» շարքի մյուս հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

Share