Բաժին. Տնտեսական

Հայկական Ատոմակայանը 46 օրով դադարեցրել է աշխատանքը

ՀՀ Էներգետիկայի և Բնական Պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարվա սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր: Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել ս.թ. նոյեմբերի 2-ին:

Share