Բաժին. Տնտեսական

Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները. Malaysia Airlines

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել և հրապարակել է վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու ամենաաղմկահարույց բիզնես-ձախողումները: Ցանկում հայտնվել են ոչ միայն հայտնի ընկերություններ, այլև թատրոններ և քաղաքներ:

Ցանկում ընդգրկված և «անսպասելիորեն, բայց մեծ աղմուկով» սնանկ ճանաչված ընկերություններից մեկը Malaysia Airlines-ն է՝ Մալազիայի ազգային ավիափոխադրողը:

2015 թվականի սկզբին ընկերությունը հայտարարեց տեխնիկական սնանկացման մասին և հրապարակեց կրած վնասի ցուցանիշները: Malaysia Airlines-ի ղեկավարությունն ընկերությունը փլուզումից վերակենդանացնելու համար մեկնարկեց բիզնեսի վերակազմավորման ծրագիր, որի արդյունքում աշխատանքից ազատվեց շուրջ 6 հազար մարդ:

Ինչպես հայտնի դարձավ՝ Malaysia Airlines ընկերության ֆինանսական խնդիրները սկիզբ էին առել 2008 թվականին: Վերջին 3 տարում ընկերության վնասները հասել են մոտ 1.3 մլրդ ԱՄՆ դոլարի: Չնայած այն բանին, որ ընկերությունը ֆինանսավորում է ստացել նաև կառավարությունից, ֆինանսական խնդիրները շարունակել են խորանալ: Սպասվում է, որ վերակազմավորման արդյունքում ընկերությունը կիրականացնի ռեբրենդին, և ըստ որոշ կանխատեսումների՝ ընկերությունը կվերադառնալ բնականոն գործունեությանը 2018 թվականին:

«Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share