Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 51%

2015 թվականի օգոստոս ամսվա դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 51%, ինչը խոսում է այն մասին, որ ԱՊՊԱ համակարգը վնասով չի աշխատում:Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատ, համակարգի վնասաբերության ցուցանիշը աճել է 1%-ով։

Նշենք, որ  ԱՊՊԱ-ի վնասաբերության ցուցանիշը թույլ է տալիս գնահատվել համակարգի արդյունավետությունը, այսինքն ցույց է տալիս տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասնհանումների համար:

Share