Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի մասով հատուցումների միջին գումարը կազմում է շուրջ 212 հազար ՀՀ դրամ

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում ԱՊՊԱ-ի մասով բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 5.6 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից:

Ըստ հրապարակված տվյալների՝ միայն օգոստոս ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3 հազար 541 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 729-ով։

Հաշվետու ամսվա դրությամբ հատուցման միջին չափը կազմել է 212 հազար 584 ՀՀ դրամ:

Share