Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Պատմությունը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Թաքնված Գովազդ՝ հայտնի ֆուտբոլիստի մասնակցությամբ

Սպորտային հագուստ, կոշիկներ և այլ պարագաներ արտադրող գերմանական Puma ընկերությունը վճարել էր հանրահայտ ֆուտբոլային աստղ Պելեին, որպեսզի վերջինս 1970 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ մարզակոշիկները սկսի կապել մեկնարկից մի քանի վայրկյան առաջ միայն: Այս պահը, իհարկե, չէր վրիպել ցուցադրման ռեժիսորների ուշադրությունից, և ամբողջ աշխարհն ուղիղ եթերում հետևում էր, թե ինչ մարզակոշիկներ է նախընտրում աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը: Նման գովազդն, անշուշտ, ավելի էժան ու արդյունավետ տարբերակ էր, քան, օրինակ, մեծ գովազդային պաստառի տեղադրումը մարզադաշտում:

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share