Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Գնել այն ամենն, ինչը կարող է «խանգարել»

1970-ական թվականներին ԱՄՆ-ում հեղուկ օճառ վաճառում էր միայն մեկ ընկերություն: Հեղուկ օճառ վաճառելու գաղափարի հեղինակը ընկերության հիմնադիր Ռոբերտ Թեյլորն էր: Վերջինս, սակայն, գիտակցում էր, որ հեղուկ օճառի գաղափարի պատենտավորումը անհնար է, քանի որ օճառի հեղուկ տարբերակը վաղուց էր հայտնի, իսկ պարզ մեխանիկական պոմպերը մարդկությունն արդեն հազարամյակներ է, ինչ օգտագործում է: Սա նշանակում էր, որ օճառ արտադրող խոշոր ընկերությունները հեշտությամբ կարող էին սկսել նաև հեղուկ օճառի արտադրությունը՝ առաջ անցնելով Թեյլորի ընկերությունից:

Թեյլորը որոշում է կայացնում գնալ ռիսկային քայլի և գնել երկրում արտադրվող բոլոր պլաստիկե պոմպերը՝ այդպիսի արտադրանք թողարկող միակ 2 ընկերություններին տալով ընդհանուր առմամբ 12 միլիոն դոլարի 100 միլիոն հատ պոմպ արտադրելու պատվեր:

Այսպիսով, չունենալով հեղուկ օճառի վաճառքի համար անհրաժեշտ կարևորագույն մասը օգտագործելու հնարավորություն՝  Թեյլորի մրցակիցնեին ոչինչ չէր մնում, քան հետևել վերջինիս ընկերության հաղթանակին:

Նման ռիսկային քայլից ընդամենը 2 տարի անց Թեյլորն իր բիզնեսը 61 միլիոն դոլարով վաճառում է Colgate-Palmolive ընկերությանը:

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share