Բաժին. Տնտեսական

Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները. Colt

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել և հրապարակել է վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու ամենաաղմկահարույց բիզնես-ձախողումները: Ցանկում հայտնվել են ոչ միայն հայտնի ընկերություններ, այլև թատրոններ և քաղաքներ:

Ցանկում ընդգրկված ընկերություններից մեկը զենք արտադրող ամերիկյան  Colt Defense ընկերությունն է:

Colt բրենդի առաջին ատրճանակը ստեղծել է Սամուել Կոլտը դեռևս 1850-ական թվականներին: Բրենդն անցել է շատ երկար ճանապարհ, սակայն 2015 թվականի հուլիսին ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով Colt Defense ընկերությունն իրեն հայտարարել է սնանկ: Ֆինանսական խնդիրների պատճառ էին դարձել ընկերության արտադրած զենքի նկատմամբ պահանջարկի անկումը և ոլորտում մրցակության խորացումը: Ներկա դրությամբ ընկերության պարտքերի ընդհանուր ծավալը հասնում է շուրջ 355 մլն ԱՄՆ դոլարի:

«Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share