Բաժին. Տնտեսական

Ճգնաժամ առևտրի ոլորտում

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին մեր երկրում առևտրի շրջանառությունը կազմել է շուրջ 1 տրիլիոն 409 մլրդ 727.4 մլն ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 5%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարում առևտրի շրջանառության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է հուլիսին՝ 204,43 մլրդ ՀՀ դրամ, իսկ ամենացածր ցուցանիշը՝ հունվարին՝ 123,81 մլրդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով առևրի շրջանառության ծավալի անկում գրանցվել է բոլոր ամիսներին, իսկ առավել մեծ անկում գրանցվել է օգոստոսին՝ մոտ 9%:

Նշենք նաև, որ փետրվարին առևտրի շրջանառությունը կազմել է 153,38 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 177,11 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 171,44 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 178,05 մլրդ ՀՀ դրամ, հունիսին՝ 203,09 մլրդ ՀՀ դրամ, օգոստոսին՝ 198,38 մլրդ ՀՀ դրամ:

Share