Բաժին. Տնտեսական

Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները. Parma

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել և հրապարակել է վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու ամենաաղմկահարույց բիզնես-ձախողումները: Ցանկում հայտնվել են ոչ միայն հայտնի ընկերություններ, այլև թատրոններ և քաղաքներ:

Ցանկում ընդգրկվել է նաև իտալական «Պարմա» ֆուտբոլային ակումբը: 2015 թվականի մարտին դատարանի որոշմամբ ակումբը ճանաչվել էր սնանկ:

Իտալական այս ակումբի ֆինանսական խնդիրները առաջ էին եկել նախորդ մրցաշրջանում: Ակումբի ղեկավար կազմին փողերի լվացման մեղադրանք էր ներկայացվել, իսկ ակումբում հանդես եկեղ ֆուտբոլիսներին աշխատավարձ չէր վճարվել: «Պարմա» ֆուտբոլային ակումբի ընդհանուր պարտքը գնահատվել էր շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ ակումբը դեռևս նոր սեփականատեր չունի: Մի քանի փուլով կազմակերպված աճուրդները ունեցել են ոչ ցանկալի արդյունք:

2015/2016 մրցաշրջանը ակումբը կանցկացնի սիրողական լիգայում՝ հանդես գալով նոր՝ «Պարմա Կալչո 1913» անվամբ:

«Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share