Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Օգնություն տուժածներին

Չիլիի հյուսիսում գտնվող Սան Խոսե հանքավայրում վթարի պատճառով տեղի ունեցած փլուզման արդյունքում 33 հանքափոր ստիպված էին եղել անցկանցնել գետնի տակ մոտ 3 ամիս՝ մինչև փրկարարները հնարավորություն կունենան նրանց փրկելու:

Oakley ընկերությունը ուտելիքի, ջրի ու այլ անհրաժեշտ իրերի հետ միասին հանքափորներին էր ուղարկել նաև իր ֆիրմային արտադրության արևային ակնոցները: Երբ տուժած հանքափորները վերջապես հայտնվել էին դրսում, նրանք կրում էին այդ ակնոցները, քանի որ հանքում անցկացրած ժամանակահատվածում նրանց աչքերը հետ էին վարժվել վառ լուսավորությունից:

Այսպիսով, Oakley ընկերության ակնոցները կրող հանքափորների լուսանկարներն ու նրանց մասին տեսանյութերը, հայտվելով հեռուստաընկերությունների եթերում, թերթերում ու ինտերնետում, ապահովել էին ընկերության արևային ակնոցների համար անհրաժեշտ գովազդը:

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share