Բաժին. Տնտեսական

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ը» վաճառքի է հանել նաև Հրազդանի ՋԷԿ-ը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» հոլդինգը ՀԷՑ-ից բացի վաճառքի է հանել նաև Հրազդանի ՋԵԿ-ը:

Նախարարը հավելել է, որ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրված են, և երկու օրից հասարակության համար հայտարարություն կարվի: Նշենք նաև, որ սեպտեմբերի 23-ից «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի վաճառքը Նասդաք ՕԷմԷքս Արմենիա ֆոնդային բորսայում դադարեցվել է:

Հիշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը հանրապետության խոշորագույն էներգետիկ կառույցներից մեկն է, որն արտադրում է ՀՀ էլեկտրաէներգիայի 12%-ը:

Share