Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության նախարարություն. այս տարի մթերվել է 129 հազար տոննա խաղող

Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է նաև 4630 տոննա խաղող։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Share