Բաժին. Տնտեսական

Մեր երկրի պետական պարտքը շարունակում է աճել

Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է  4 մլրդ  753 մլն 809 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարից 4 մլրդ 68 մլն 363 հազար ԱՄՆ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 685 մլն 446 հազար ԱՄՆ դոլարը՝ ներքին պարտքը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի պետական պարտքը աճել է: Նշենք, որ 2014 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 441 մլն 796 հազար ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, օգոստոսին, նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ, մեր երկրի պետական պարտքն աճել է 30 մլն 854 հազար ԱՄՆ դոլարով:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրի պետական պարտքի կեսից ավելին կազմում են կառավարության կողմից իրականացվող բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրամիություն):

Նշենք նաև, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 588 մլն 467  հազար ԱՄՆ դոլար:

Share