Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2015 օգոստոս

Տարեսկզբից Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է. գների էական փոփոխություններ չեն գրանցվել:

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝  ընթացիկ տարվա օգոստոսին Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,75 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 276 հազար դրամ,

Աջափնյակում՝ 250,25 հազար ՀՀ դրամ, Շենգավիթում՝ 257,25 հազար դրամ: Նոր-Նորքում ցուցանիշը կազմել է 253,3 հազար դրամ, Ավանում՝ 260,75 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,1 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,4 հազար դրամ, Նուբարաշենում` 156,8 հազար դրամ:

Share