Բաժին. Տնտեսական

Անշարժ գույքի շուկայի 33%-ը բաժին է ընկնում Երևանին

Օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15 հազար 22 գործարք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում իրականացված գործարքների 33.1%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Միևնույն ժամանակ, հանրապետության անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 11.7%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, 9.6%-ը՝ Արարատին մարզին, 8.7%-ը՝ Արմավիրի մարզին:

Լոռու մարզում կնքված գործարքները կազմել են հանրապետության մասշտաբով իրականացված գործարքների 7.3%-ը: Գեղարքունիքի մարզում ցուցանիշը կազմել է 6.2%, Արագածոտնի մարզում` 4.5%, Շիրակի մարզում՝ 6.9%, Սյունիքի մարզում՝ 5.2%,  Տավուշի մարզում՝ 4.8%, իսկ Վայոց Ձորի մարզու՝ 1.9%:

Հաշվետու ամսում իրականացված գործարքների շուրջ 27%-ը կազմել են օտարման գործարքները, 10.3%-ը՝ առաջնային գրանցման գործարքները, 10.5%-ը՝ Ժառանգության գործարքները, մոտ 8.8%-ը՝ գրավադրման, 3.5%-ը՝ վարձակալության:

Share