Բաժին. Տնտեսական

Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները. New York City Opera

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել և հրապարակել է վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու ամենաաղմկահարույց բիզնես-ձախողումները: Ցանկում հայտնվել են ոչ միայն հայտնի ընկերություններ, այլև թատրոններ և քաղաքներ:

Ցանկում ընդգրկվել է նաև New York City Opera թատրոնը:  

2013 թվականի աշնանը ամերիկյան New York City Opera օպերային թատրոնն իրեն հայտարարեց սնանկ: Մի քանի տարի պայքարելով ֆինանսական դժվարությունների դեմ՝ ընկերությունը կուտակեց զգալի պարտքեր և չկարողանալով հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: Օպերայի կրած վնասների ընդհանուր ծավալը գնահատվեց շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ քաղաքային իշխանությունը, որը կարող էր օգնել օպերային թատրոնին դուրս գալ ֆինանսական ճգնաժամից, հայտարարեց, որ թատրոնի բիզնես-նախագիծը սխալ է աշխատում և հրաժարվեց օգնել: Արդյունքում, շուրջ 70 տարի գոյություն ունեցող թատրոնը դադարեցրեց իր գործունությունը:

«Վերջին տարիների ամենախոշոր ֆինանսական փլուզումներն ու բիզնես-ձախողումները» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share