Բաժին. Տնտեսական

Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել են

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում  մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 106 մլրդ 96.5 մլն ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համեմատ՝ միայն հունվարի ոլորտի հասույթը կազմել է 11 մլրդ 492.6 մլն  ՀՀ դրամ,  փետրվարին՝ 11 մլրդ 882.1 մլն ՀՀ դրամ, մարտին՝ 12 մլրդ 541.6 մլն ՀՀ դրամ, ապրիլին՝ 12 մլրդ 99 մլն ՀՀ դրամ, մայիսին՝ 13 մլրդ 758.3 մլն ՀՀ դրամ, հունիսին՝ 14 մլրդ 511.9 մլն ՀՀ դրամ, հուլիսին՝ 14,51 մլրդ ՀՀ դրամ, իսկ օգոստոսին՝ 14,77 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:

Share