Բաժին. Տնտեսական

Միջին աշխատավարձը մարզերում և Երևանում

Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:

Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալների համաձայն՝  հուլիս ամսվա դրությամբ Սյունիքի մարզում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 223.72  հազար ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 124,35 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, պետական հատվածում ցուցանիշը կազմում է 108,69 հազար ՀՀ դրամ, մասնավոր հատվածում՝ 117,88 հազար ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է 211,97 հազար ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում միջին անվանական աշխատավարձը կազմում է 165,43 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 162,98 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 151,94 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում` 158,64 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 150,67 հազար ՀՀ դրամ:

Տավուշի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 148,62 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի բնակչության աշխատավարձը` 149,61 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 138,02 հազար ՀՀ դրամ:

Share