Բաժին. Տնտեսական

Կրճատվել է հայկական շուկայում չինական արտադրանքի պահանջարկը

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 316,07 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է մոտ 12%-ով:  Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 10%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու  ամիսներին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 119,17 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝  196,89 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումը աճել է մոտ 22%-ով, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ նվազել մոտ 25%-ով: Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 12.3%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 9.5%:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել էր մոտ 588,45 մլն ԱՄՆ դոլար: 2013 թվականի համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 30%-ով:

Share