Բաժին. Տնտեսական

Այս տարի տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան կրճատվել է 48%-ով

Այս տարվա առաջին ութ ամսում մեր երկիր են ներմուծվել 128,49 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 48%-ով: 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ցուցանիշը կազմել էր 245,32 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 6%:

Share