Բաժին. Տնտեսական

Ութ ամսում արտադրվել է 50 հազար կարատ ադամանդ

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է  շուրջ 50  հազար կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 25%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 59 հազար 712  կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ:

Share