Բաժին. Տնտեսական

Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները նվազել են 12.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրված գարեջրի ծավալները նվազել են 12.4%-ով և կազմել 16 139.3 հազար լիտր:

Միևնույն ժամանակ օղու և օղու լիկյորի արտադրության ծավալները նվազել են 6%-ով և կազմել 5 590.8 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրության ծավալները կազմել են 535.5 հազար լիտր:

Share