Բաժին. Տնտեսական

Նավթային ոլորտում ներդրումները կրճատվել են 650 մլրդ դոլարով

OPEC-ի գլխավոր քարտուղար Աբդալա Ալ Բադրին հայտարարել է, որ նավթային ոլորտի ներդրումները համաշխարհային մաշտաբով կրճատվել են 650 մլրդ դոլարով, իսկ 2014թ.-ի համեմատ կապիտալ ներդրումների ծավալը կրճատվել է 22%-ով:

Քարտուղարը նշել է, որ անհանգստացած է նման իրավիճակից՝ հայտնելով, որ ներդրումների առկայությունն անչափ կարևոր է, քանի որ 2040թ.-ին երկրագնդի պահանջարկը էներգետիկայի ոլորտում կաճի 40%-ով: Նավթի ցածր գնի վնասի մասին է խոսել նաև Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բրիոլը: Հիշեցնենք, որ 2014թ.-ի ընթացքում նավթի գները 110 դոլարից նվազել են մինչ 40 դոլար, իսկ 2015թ.-ի ընթացքում նավթի գները տատանվում են 40-65 դոլարի միջակայքում:

Share