Բաժին. Տնտեսական

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 3.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համափայն Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալենրն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել են 3.5%-ով և կազմել 5 106.3 մլն կՎտ ժամ:

Մասնավորապես ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 9.1%-ով և կազմել 1 484 մլն կՎտ ժամ: ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 10.7%-ով և կազմել 1 593.4 մլն կՎտ ժամ: ՀԱԷԿ-ի կողմից արտադրվել է 2 026.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 9.1%-ով: Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 8%-ով և կազմել 2.3 մլն կՎտ ժամ:

Share