Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Լսել սպառողին


Ժամանակին ատամի մածուկի տարայի անցքը շատ փոքր էր՝ ընդամենը 2մմ: Երբ Colgate ընկերության առաջ խնդիր է առաջանում ավելացնել վաճառքների ծավալը, ընկերությունը մրցույթ է հայտարարում՝ ապառողների կողմից լավագույն նորարարական գաղափարի համար: Սպառողներից մեկն առաջարկում է մեծացնել մածուկի տարայի անցքը, ինչն առաջին հայացքից թվում էր ծայրահեղ պարզ ու ոչ արդյունավետ: Այնուամենայնիվ, ընկերության ներկայացուցիչները որոշում են ռիսկի գնալ և փորձել իրագործել այդ գաղափարը:

Գաղափարի հաջողությունն այժմ ակնհայտ է. ավելի մեծ անցքն ավելացնում է յուրաքանչյուր անգամ օգտագործվող մածուկի քանակությունը, հետևաբար սպառողները ավելի հաճախ են գնում ընկերության արտադրանքը:

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share