Բաժին. Տնտեսական

Forbes. ԱՄՆ-ի ամենատարեց միլիարդատերերը

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որտեղ ընդգրկված միլիարդատերերից ամենատարեցը Դեվիդ Ռոքֆելերն է՝ 100 տարեկան: Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 3 մլրդ ԱՄՆ դոլար: Ամենահարուստ մարդկանց վարկանիշում Դեվիդ Ռոքֆելերը 211-րդն է: Այս միլիարդատերը իր կարողությունը կուտակել է բանկային և նավթային ոլորտներում:

ԱՄՆ-ի երկրորդ ամենատարեց միլիարդատերը Հենրի Հիլմանն է՝ 2.5 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Ընդհանուր վարկանիշում Հենրի Հիլմանը 268-րդն է: Այս միլիարդատերն իր կարողությունը կուտակել է ներդրումային ոլորտում: Հենրի Հիլմանը 96 տարեկան է:

Ամերիկացի ամենատարեց միլիարդատերերի վարկանիշի առաջին եռյակը եզրափակում է 95-ամյա Էն Կոկս Չամբերսը՝ $18 մլրդ կարողությամբ: Cox Enterprise ընկերության տնօրենների խորհրդի անդամ Էն Կոկս Չամբերսը ընդհանուր վարկանիշում 25-րդն է:

Share