Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կազմել է 178,2 մլն դոլար

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ  178,18մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 5.9%: Այս ցուցանիշով Իրանը 4-րդն է՝ Ռուսաստանից, Չինաստանից և Գերմանիայից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Իրան արտահանումը կազմել է մոտ 50,04 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը՝  128,13 մլն ԱՄՆ դոլար:

Share