Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Գործել ըստ իրավիճակի


Մի անգամ Ռիչարդ Բրենսոնին՝ Virgin ավիաընկերության հիմնադրին, ահրաժեշտ էր Բրիտանական Վիրջինյան կղզիներից ուղևորվել դեպի Պուերտո Ռիկո: Չվերթը, սակայն, անհայտ պատճառներով հետաձգվում է:  Բրենսոնը, ով այդ ժամանակ միտք անգամ չուներ հիմել ավիաընկերություն, 2000 ԱՄՆ դոլարով պատվիրում է չարտերային չվերթ դեպի Պուերտո Ռիկո և որոշում է բաժանել չվերթի արժեքը ինքնաթիռի նստատեղերի քանակին ու գտնելով մի տախտակ՝ տեղադրում է հայտարարություն. «Virgin Airways. 39 դոլարով թռիչք դեպի Պուերտո Ռիկո»:

Օդանավակայանում շրջելով այս հայտարարությամբ՝ Բրենսոնը շուտով ապահովում է ինքնաթիռի ուղևորների անհրաժեշտ քանակը: Վայրէջք կատարելով Պուերտո Ռիկոյում՝ ուղևորներից մեկը կիսվում է իր տպավորություններով, որ Virgin Airways-ի սպասարկումը ավելի լավը լինելու դեպքում ավիաընկերության հաջողությունը ապահովված է:

Այսպիսով, ապահովելով իր թռիչքը դեպի Պուերտո Ռիկո և խուսափելով ավելորդ ծախսերից՝ Բրենսոնը միաժամանակ զարգացնում է ավիաընկերություն հիմնելու հաջող գաղափարը:

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share