Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 481.1 դրամ

Նախորդ ամիս՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.1% և 0.3% հավելաճ. ԱՄՆ դոլարն արժևորվել է:

Միևնույն ժամանակ, 2015թ. սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ընդհանուր մակարդակը նվազել է 2.0%-ով, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 3.8%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.8% նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 0.9% հավելաճով:

2015թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 481.1 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը 17.7%-ով (408.8 դրամ):

Share