Բաժին. Տնտեսական

Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 4.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 50 741.3 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.7%-ով:

Միևնույն ժամանակ բնական հյութերի արտադրության ծավալները նվազել են 4.8%-ով և կազմել 11 479.8 հազար լիտր:

Share