Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործազուրկների 70%-ը կանայք են

Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա վերջի դրությամբ մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 74 հազար 241 մարդ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ հաշվառված գործազուրկների շուրջ 25%-ը ներկայացրել է 35-44 տարիքային խումբը, մոտ 21%-ը՝ 45-54 տարիքային խումբը, իսկ   15%-ը՝ 55-ից բարձր տարիքային խումբը:

Միևնույն ժամանակ, որպես գործազուրկ պաշտոնապես գրանցված և ակտիվ աշխատանք փնտրող մարդկանց 14.6%-ը ներկայացրել է 30-34 տարիքային խումբը, 12.7%-ը՝ 25-29 տարիքային խումբը, 9.4%-ը՝ 20-24 տարիքային խումբը:

Հարկ է նաև նշել, որ հաշվետու ամսվա վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների 52%-ը ունի միջնակարգ ընդհանուր կրթություն, 19%-ը՝ թերի բարձրագույն, 13.5%-ը՝ բարձրագույն:

Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների 70%-ը կանայք են:

Share