Բաժին. Տնտեսական

ՀԿԾՀ-ն Ինտեր ՌԱՕ-ին թույլատրեց Հրազդանի ՋԷԿ-ը վաճառել Տաշիրին

ՀԿԾՀ-ն հերթական նիստում Հրազդանի ՋԷԿ-ի վաճառքը թույլ տալու մասին որոշում է կայացրել, որում մասնավերապես ասված է.

Հաշվի առնելով`

ա) «Ինտեր ՌԱՕ» հանրային բաժնետիրական ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 22-ի և «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 28-ի №390 ու նույն թվականի հոկտեմբերի 1-ի №395 գրությունները,

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 30-ի №01/19.1/5242-15 գրությունը, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Թույլատրել «Ինտեր ՌԱՕ» հանրային բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Share