Բաժին. Տնտեսական

ՀԿԾՀ-ն թույլատրեց Օրանժ Արմենիայի բաժնետոմսերը գրավադրել հայկական բանկերում

ՀԿԾՀ-ն Օրանժ Արմենիայի բաժնետոմսերի գրավադրման թույլատրության մասին որոշում է կայացրել, որում մասնավորապես ասված է.

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի սեպտեմբերի 28-ի №01/11.1/11238-15 ու «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 19-ի N703-15ԱՄ գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ», 51 տոկոսը` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» և 29 տոկոսը «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություններում գրավադրելուն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Share