Բաժին. Տնտեսական

Ոսկերչական իրերի արտադրությունը կրճատվել է

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 694.0 կգ ոսկերչական արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի 3,3% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միայն օգոստոսին արտադրվել է 51.2 կգ ոսկերչական արտադրանք:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 1236.6 տոննա ոսկերչական արտադրանք, 2013 թվականին՝ 982.8 տոննա:

Share