Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ-2015 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 12-ին Երևանում` Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում, ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկել է «ԱրմԹեք Կոնգրես-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է «ԱրմԹեք-2015» համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին և նշել, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների զարգացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել ելույթով:

Համաժողովին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային հեղինակություն ունեցող մասնագետներ, բարձրաստիճան կառավարիչներ և ոլորտային կազմակերպություններ:

Արմթեք համաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.

– Բարձր տեխնոլոգիաները Հայաստանում. վերջին զարգացումները և հաջողված պատմությունները
– Սթարտափ աքսելերացիա և տարածաշրջանային զարգացում
– Կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում
– Թվային օրակարգ. ձևավորելով միասնական թվային շուկա

ԱրմԹեք համաժողովը տեղի կունենա նաև հոկտեմբերի 14-ին` Ստեփանակերտում:

Share