Բաժին. Տնտեսական

Ութ ամսում Հայաստանից արտահանվել է 249.4 հազար դոլարի արվեստի ստեղծագործություն

Հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրից արտահանվել են  249.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ ավելի քան 5 անգամ:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրից արտահանվել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն  745.6 հազար ԱՄՆ դոլար:

Share