Բաժին. Տնտեսական

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը սկսում է դուրս գալ ճգնաշամից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ երկրի տնտեսությունը սկսել է հարմարվել փոփոխված պայմաններին, և ի հայտ են եկել կայունության առաջին նշանները:

Նախագահն ավելացրել է, որ շատ մասնագետներ կարծիքով պատժամիջոցների միջոցով հարուցված տնտեսական ճգնաժամի ներքին շեմն արդեն անցել է և ինքը համաձայն է այդ գնահատականների հետ: Վլադիմիր Պուտինն ավելացրել է, որ կան ոլորտներ, որտեղ անկումը շարունակվում է, սակայն սկսել են երևան գալ կայունության առաջին նշանները, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում զգալի աճ է արձանագրվել:

Ռուսաստանի նախագահը մանրամասնել է, որ երկրի տնտեսությունը հարմարվում է էներգակիրների ցածր գներին, ինչն էլ նոր հորիզոններ է բացում այլ ոլորտների համար, մասնավորապես խոսքը գնում է մեքենաշինության, վերամշակման և այլ ոլորտների մասին:

Share