Բաժին. Տնտեսական

Սերգեյ Գալիցկի. կենսաթոշակային կուտակումները պետք է ուղղել Ռուսաստանի ճանապարհային ցանցի բարելավմանը

«Մագնիտ» խանութների ցանցի հայազգի սեփականատեր Սերգեյ Գալիցկին «Ռուսաստանը կանչում է» տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ ճիշտ կլիներ, եթե ՌԴ կենսաթոշակային կուտակումները ուղղվեն երկրի ճանապարհային ցանցի բարելավմանը: Նրա կարծիքով սա կօգներ ոչ միայն բարելավել երկրի ենթակառուցվածքները, այլ նաև ուղղակիորեն կազդեր ՌԴ-ում կյանքի տևողության աճին: Ասելով սա, Գալիցկին նկատի է ունեցել ՌԴ-ում ճանապարհային միջադեպերի արդյունքում մահացողների բարձր ցուցանիշը:

Share