Բաժին. Տնտեսական

Credit Suisse. Որտե՞ղ են ապրում աշխարհի ամենահարուստ մարդիկ

Շվեյցարիայի Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային բարեկեցության այս տարվա զեկույցը (Global Wealth Report 2015): Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ ներկայում աշխարհի տարբեր անկյուններում ապրում է 128 հազար 800 ծայրահեղ հարուստ մարդ, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարի կարողությունը: Ընդ որում՝ 100 մլն ԱՄՆ դոլար և ավելի կարողություն ունի նրանցից 44 հազար 900-ը, իսկ 500 մլն ԱՄՆ դոլար և ավելի կարողությունը՝ 4 հազար 500-ը:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց աշխարհագրական բաշխվածությունն այսպիսին է. Հյուսիսային Ամերիկա՝ 61,3 հազար, Եվրոպա՝ 29,9 հազար, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ 15,9 հազար:

Հատկանշական է, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ գերադասում են ապրել ԱՄՆ-ում՝ 58,9 հազար: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 9,6 հազար: Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան՝ 5,4 հազար:

Թե որոնք են այն 20 երկրները, որտեղ ապրում են առավել մեծ թվով հարուստ մարդիկ, ներկայացնում ենք ստորև.

(Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա)


Share