Բաժին. Տնտեսական

Որքա՞ն է աշխատավարձը կրթության ոլորտում

Մեր երկրում կրթության ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 124,97 հազար ՀՀ դրամ, ինչը զգալի ցածր է հանրապետական միջին աշխատավարձի ցուցանիշից: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 196,75 հազար ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության` կրթության ոլորտի միայն պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 123,7 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 171,82 հազար ՀՀ դրամ:

Share