Բաժին. Տնտեսական

Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն աճել են 49.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 191.2 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 49.9%-ով:

Միևնույն ժամանակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 4.8%-ով և կազմել 6 822 տոննա, իսկ ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 5.7%-ովև կազմել 8 563 տոննա:

Share