Բաժին. Տնտեսական

Էլեկտրաէներգիայի սեպտեմբերի ամսի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 923,8 միլիոն դրամ

Սեպտեմբերին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց բնակչությանը և փոքր բիզնեսին կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 923,8 մլն դրամ։ Նախորդ ամսվա համեմատ այն նվազել է շուրջ 84,3 մլն դրամով՝ պայմանավորված գերազանցապես բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմամբ։

Համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների, բնակիչ-բաժանորդների կողմից սեպտեմբերին սպառած էլեկտրական էներգիայի սակագնի՝ ՀՀ կառավարության ստանձնած սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմել է 901,2 մլն դրամ՝ նախորդ ամսվա 986,8 մլն դրամի դիմաց։

0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների («ՓՄՁ»-ների)՝ (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին սեպտեմբերի համար էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմել է 22,6 մլն դրամ՝ նախորդ ամսվա 21,2 մլն դրամի դիմաց։

Share