Բաժին. Տնտեսական

Այս տարվա երրորդ եռամսյակում ՌԴ ՀՆԱ անկումը կազմել է 4.3%

Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վեդևը նշել է, որ անցած սեպտեմբեր ամսին ՌԴ ՀՆԱ-ն տարեկան արտահայտմամբ կրճատվել է 3.8%-ով: Միևնույն ժամանակ երրորդ եռամսյակում ՀՆԱ անկումը կազմել է 4.3%:

Փոխնախարարն ավելացրել է, որ այս տարվա կտրվածքով ՀՆԱ անկումը կկազմի 3.9%, իսկ չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ն երրորդ եռամսյակի համեմատ կաճի: Հաջորդ տարվա համար կանխատեսվում է ՀՆԱ փոքր աճ:

Share