Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Խաղարկել իմիջը


«Ուղարկվել է իմ BlackBerry մոբայլ սարքից» հաղորդագրությունը էլեկտրոնային յուրաքանչյուր նամակի վերջում սկսեց հայտնվել դեռևս այն ժամանակ, երբ BlackBerry հեռախոսները բացարձակ շքեղություն էին: Այս հաղորդագրության օգտատործումը ինքնին հիանալի գովազդային արշավ էր: Առաջին հերթին, այն նամակը կարդացողին հայտնում էր, որ նամակն ուղարկողը ունի հնարավորություն օգտվելու բջջային փոստից, երկրորդ՝ նամակի տեքստը գրված է բջջային հեռախոսի էկրանից, հետևաբար աննշան սխալները կարելի է անտեսել: Եվ երրորդը, ամբողջ աշխարհին պարզ էր դառնում, որ BlackBerry հեռախոսից աշխատելը շատ հարմարավետ ու արդյունավետ է: Ու չնայած նրան, որ օգտատերերը ունեին հնարավորություն անջատել նման ստորագրության ուղարկումը, նրանք  դա չէին անում՝ այդ կերպ ապահովելով լրացուցիչ պլյուսներ BlackBerry բրենդին:

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share